ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,                  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին  առաջին ընթերցմամբ ընդունված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-279-31.05.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է  հետևյալը.        

1.Նախագծի 1-ին հոդվածում առաջարկվում է շտկել «Ոստիկանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունման ամսաթվում առկա վրիպակը՝ «4-ի» թիվը փոխարինելով «16-ի» թվով:    
 

2.Ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասին հաշվառելու հետ կապված հարկ է նկատել, որ «ռեաբիլիտացնող հանգամանք» եզրույթը կիրառվում է 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք), ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում ռեաբիլիտացնող հանգամանքները համարվում են քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ: Ուստի առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետում «ռեաբիլիտացնող հանգամանքներով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի» բառերը փոխարինել «անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ռեաբիլիտացնող հիմքով» բառերով:    
 

3.Առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր՝ 5-րդ կետում «մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատված դեպքերի»  ձեւակերպման մեջ «ազատված» բառը փոխարինել «ազատելու» բառով:        


  Հարգանքով՝                            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ