ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՊԱՐՈՆ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-265-17.05.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
I. «Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում` 1. Վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով.
2. 1-ին հոդվածում՝
ա) «ՀՕ-81-Ն օրենքի» բառերից հետո առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը
բ) 1-ին հոդվածով լրացվող «1.1» -ում «ձևակերպված լինելու» բառերից հետո հանել «կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու» բառերը,
գ) Վերջին պարբերությունը խմբագրել հերևյալ բովանդակությամբ՝
«Տվյալ դեպքում փոխադրողը պարտավորվում է ուղևորին սահմանային վերահսկողության կետից տեղափոխել տարանցիկ սրահ և նրան փոխադրել մինչև մեկնարկի օդանավակայան՝ հոգալով կենցաղի և սննդի հետ կապված կարիքները:»:
3. Առաջարկում ենք հանել «Հոդված 2» -ը:
4. «Հոդված 3» -ը առաջարկում ենք դարձնել «Հոդված 2»:
II. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրա- պետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք`
1. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը 1-ին հոդվածի՝
«Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.» բառերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 117-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ մասով.»:
2. Հոդված 1-ում «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրա- պատիկից մինչև վեցհարյուրապատիկի» բառերով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ