ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 15-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի (Պ-328-01.07.2022,06.09.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1) ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «2020 թվականի» բառերից առաջ անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների:
2) Նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներում «նախադասությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «խմբագրությամբ» բառով: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներից:
3)Նախագծի 3-րդ հոդվածում անհրաժեշտ է վերանայել հոդվածի մասերի և կետերի համարակալումը: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջներից:
Նույն հոդվածի 2-րդ մասում «նոր կետով հետևյալ նախադասությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ» բառերով:
4) ««Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերից անհրաժեշտ է հանել «Անցումային դրույթներ» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջները:
Միաժամանակ, ««Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «նոր կետով հետևյալ նախադասությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ» բառերով: Հիշյալ դիտողությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներից:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ