ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-270-24.05.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Առաջարկում ենք՝
1. 8-րդ հոդվածից հետո լրացնել նոր 9-րդ հոդված, հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «իննամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։», ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:
2. 17-րդ (լրամշակված 18-րդ) հոդվածի վերնագիրը հանել:
3. «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի փոփոխությունից ելնելով առաջարկում ենք լրացում կատարել Քաղաքացիական օրենսգրքի 1179.1-ին հոդվածի 1-ին մասում, հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1179.1-ին հոդվածի 1-ին մասում «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ