ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-365-26.08.2022-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1.Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում լրացվող 3.1-ին մասում «վճարելու կարգը» բառերից հետո առաջարկվում է լրացնել « և չափը» բառերով, քանի որ Կառավարության 22.10.2015 N 1222-Ն որոշմամբ սահմանված է պետական և տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար ոչ միայն լրավճար վճարելու կարգը, այլ նաև՝ լրավճարի չափը:
2.Նախագծի 2-րդ հոդվածի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթ» վերտառությունն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ