ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-419-28.10.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրա-պետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1.Նախագծի ողջ տեքստում «ՀՈԴՎԱԾ» բառերը փոխարինել «Հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
2.Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «պաշտպանության նախարարությունը» բառերից հետո լրացնել «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերը:
3.Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «նորմատիվ իրավական» բառերից հետո լրացնել «ակտերն» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ