ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ  ընդունված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի (Կ-419-28.10.2022-ՊԱ-011/1)  վերաբերյալ  Հայաստանի Հանրա-պետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.   
1.Նախագծի ողջ տեքստում «ՀՈԴՎԱԾ» բառերը փոխարինել «Հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

 2.Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «պաշտպանության նախարարությունը» բառերից հետո լրացնել «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերը:

3.Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «նորմատիվ իրավական» բառերից հետո լրացնել «ակտերն» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
         

 

Հարգանքով՝                                        ԱՐԱՅԻԿ     ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ