ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունված ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-381-30.09.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:
2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածից անհրաժեշտ է հանել «(այսուհետ՝ «Օրենք»)» բառերը՝ նկատի ունենալով 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը: Տվյալ դեպքում, նշված արտահայտությունը կրճատ տարբերակի սահմանումից հետո չի կիրառվում:
3. Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «3.» թիվն անհրաժեշտ է փոխարինել «3.1» թվով՝ նկատի ունենալով, որ նշված մասով նախատեսվում է լրացնել 3.1-ին մաս:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ