ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-441-25.11.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
I. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝
1. Վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառի փոխարեն լրացնել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը:
2. 1-ին հոդվածից հետո լրացնել նոր 2-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 2-րդ կետում «մարմնի» բառից հետո լրացնել «երկու» բառը.
2. 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3. 1-ին մասի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրավերով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին:»:
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:
3. 3-րդ (լրամշակված 4-րդ) հոդվածի «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թիվը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջները:
II. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ՝
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները նախագծի 2-րդ հոդվածը ներկայացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ