ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-019-12.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1 |
ՀՀ կառավարություն |
Վերնագիր |
Օրենքի նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի պահանջները: |
|
2 |
ՀՀ կառավարություն |
1-ին հոդված |
1-ին հոդվածից հանել «2-րդ» թիվը, քանի որ օրենքի նախագծի ընդունման դեպքում քննիչը պարտավորված կլինի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենն ուղարկել մեղադրյալին՝ նույնիսկ այն դեպքերում, երբ վերջինս թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ): Այդ առումով գտնում ենք, որ առաջարկվող օրենսդրական կարգավորումը չի բխում քննության շահերից՝ չհետապնդելով որեւէ իրավաչափ նպատակ: Հարկ է նշել նաեւ, որ օրենքի նախագծի նշված դրույթը վիճահարույց է՝ գործնականում իրագործելու տեսանկյունից. պարզ չէ, թե քննիչն ինչ հասցեով պետք է ուղարկի քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը, եւ որ դեպքերում քննիչի այս դատավարական պարտականությունը կհամարվի կատարված. |
|
3 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
- Բողոքարկման կարգը պետք է նշված լինի քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման մեջ: - Վերոգրյալի նման դրույթ նախատեսել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածում (քրեական գործով վարույթը կարճելը): Հնարավորինս համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ (կասեցնելը) և 262-րդ (կարճելը) դեպքերում համապատասխան որոշման վերաբերյալ իրավասու կողմերին տեղեկացնելու ընթացակարգը: |
|