ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-391-04.10.2022,02.12.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
1. Առաջարկում ենք նախագծի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6.2. հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.»:
2. Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր հոդվածով.
«Հոդված .... Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.11-րդ կետից հանել «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը:»:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ