ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-427-14.11.2022-ՏԵ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                   
1. Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում հղում է կատարված «Օրենքին»: Նախագծում հղումների հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք՝ հիշատակել այն նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը, որում նախատեսվում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը: Հետևապես Նախագծի 1-ին հոդվածում նշվել է փոփոխվող օրենքի ամբողջական անվանումը և լրացվել են (այսուհետ՝ Օրենք) բառերը։    
2. Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածներում «մասի տեքստը» բառերը փոխարինել «մասը» բառով:       
3. Նախագծի 4-րդ հոդվածից հետո նշված «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ձեւակերպումն առաջարկում ենք հանել:       
4. Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված կանոնը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում «10-րդ օրվանից» բառերը փոխարինել «տասներորդ օրը» բառերով:

 
                  
                                   

          Հարգանքով՝                        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ