ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2023 թվականի փետրվարի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-476-19.12.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հետևյալը.
1. Նախագծի 2-րդ հոդվածում՝ «Հոդված 2» բառերից հետո, հանել «Եզրափակիչ մաս» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը:
Հարգանքով՝ /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ