ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-489-12.01.2023-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
Առաջարկում ենք՝
1. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 11-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ՝
«Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը»:
2) լրացնել նոր 11.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:»:
2. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանության կողմից կարող է իրականացվել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ»:
2) լրացնել նոր 9.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները:»:
3. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կարգին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների» բառերը:»:
4. 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումների ուժի մեջ մտնելու օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումները կընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեցամսյա ժամկետում:»:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ