ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-485-03.01.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
I. Օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. 2-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության» բառերի փոխարեն լրացնել «սույն» բառը,
2. 7-րդ կետում՝ «նպատակային» բառից հետո լրացնել «և» բառը, իսկ «(գործառնական)» բառը դուրս բերել փակագծերից, միևնույն ժամանակ «կարգերը» բառը փոխարինել «կարգը» բառով,
3. 14-րդ կետից առաջարկում ենք հանել 2-րդ և 3-րդ նախադասությունները և այն վերաձևակերպել որպես նույն հոդվածի 2-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ծրագրում Կառավարության կողմից սահմանվում են ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի և ծրագիրն իրականացնողի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառում են այդ թվում Կառավարության կողմից հաստատված ծրագրի հիմնական պայմանները և դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքները:»:
4. 17-րդ կետում՝ «ըստ նպատակային» բառից հետո լրացնել «և» բառը, իսկ «(գործառնական)» բառը դուրս բերել փակագծերից:
II. 2-րդ հոդվածում՝
1. Լրացնել նոր 1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝
«1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը».
Ըստ այդմ մասերի համարակալումը փոխվել է:
2. 3-րդ հոդվածով լրացվող 27-րդ կետի բովանդակությունը առաջարկում ենք ձևակերպել որպես նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մաս,
3. Հանել «Հոդված 3. Օրենքի 10.1 հոդվածի» բառերը, փոխարենը համարակալել որպես 2-րդ հոդվածի 5-րդ մաս, իսկ լրացվող «27-47 կետերով» բառերի փոխարեն նշել «28-48 կետերով» բառերը:
4. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածի 5-րդ մասում 47-րդ կետը խմբագրել՝ «հաստատում է քաղաքաշինական և գիտատեխնիկական խորհուրդների կազմը և աշխատակարգերը» բառերի փոխարեն լրացնել՝ «ստեղծում է Կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդ.» բառերը,
5. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր՝ 48-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«ստեղծում է Կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդ»,
6. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածը լրացվել է նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«6. Սույն հոդվածի 3-րդ մասի.
1) 47-րդ կետում նշված Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման և գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը.
2) 48-րդ կետում նշված Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություն- ներ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվա- կան մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։»:
III. 2-րդ հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ և 4-րդ հոդվածներ հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին», «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով։»
«Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում նորմատիվ-տեխնիկական բառերը փոխարինել նորմատիվատեխնիկական բառով:»:
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոփոխվել է:
IV. 4-րդ՝ լրամշակված 5-րդ հոդվածում 3-րդ կետին բառերը փոխարինել 2-րդ կետին բառերով:
V. 6-րդ՝ լրամշակված 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը եւ կոմիտեն ընդունում են՝
1) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը,
2) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը,
3) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-23-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 27-րդ, 31-րդ կետերի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 16-ը,
4) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-25-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ և 35-րդ կետերի մասով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը:»:
VI. Օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433 օրենքում: Ստորև ներկայացնում ենք լրացվող օրենքի նախագիծը՝
«ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Չեղյալ ճանաչել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433 օրենքի 6-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի 2-րդ կետը։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ