ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի մարտի 22-ին առաջին ընթերցմամբ ընդունված «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-493-17.01.2023,17.03.2023-ԱռՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, նախագծի լրամշակված տարբերակը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                   
 Առաջարկում ենք՝                     
1. Նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել, քանի որ  օրենքի նախագծում այլևս հղում չի կատարվում:      
2. Նախագծի 2-րդ հոդվածի՝     
1) 1-ին մասում վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանաված վեց ամիս ժամանակահատվածը և սահմանել մեկ տարի ժամանակահատված՝ «վեց ամիս» բառերը փոխարինելով «մեկ տարի» բառերով, 
2) 2-րդ մասում վերանայել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև օրենքն ուժի մեջ մտնելը դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզավորված անձանց, որոնց լիցենզիաների տրման պահից անցել է հինգ տարի և ավել ժամանակահատված նորից լիցենզավորվելու հայտ ներկայացնելու ժամկետները` սահմանել Նախագծով նախատեսվածից 6 ամսով ավելի երկար ժամկետներ,      
3) 2-րդ մասում «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտ են ներկայացնում» բառերը փոխարինել «ենթակա են նորից լիցենզավորման» բառերով: Նախագծի տրամբանությամբ` դեղատնային գործունեության, դեղերի մեծածախ իրացման, բժշկական օգնության և սպասարկման համար լիցենզիա ստացած իրավաբանական անձանց լիցենզիաների գործողությունը դադարեցվում է ոչ թե այդ լիցենզիաների գործողությունը  նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում դա-դարեցնելու համար իրենց կողմից դիմում չներկայացնելու, այլ նորից լիցենզավորման համար չդիմելու դեպքում,   
4) 3-րդ մասը, հաշվի առնելով առաջարկությունների 2-րդ կետի 3-րդ ենթակետով ներկայացված առաջարկությունը և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի պահանջները, շարադրել հետևյալ խմբագրությամբ.    
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում և ժամկետներում համապատասխան լիցենզավորված անձանց կողմից նորից լիցենզավորման համար չդիմելու դեպքում լիազոր մարմինը դադարեցնում է այդ լիցենզիաների գործողությունը:»     
                  
         

    Հարգանքով՝                                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ