ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի (Կ-518-21.02.2023-ՏՀ-011/1)վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքներ՝ գլխադասային հանձնաժողովում քննար-կելու համար:
«Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում՝
1. Ամբողջ Նախագծում «փոստային ծառայություն» ձևակերպումը փոխարինել «փոստային կապի ծառայություն» ձևակերպմամբ՝ Նախագծի մի շարք հոդվածներում միևնույն միտքն նույն բառերով արտահայտելու համար:
2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված «Օրենքի» բառը փոխարինել «սույն օրենքի» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» ձևակերպմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «անձը հաստատող փաստաթուղթ» ձևակերպումն ավելի ընդարձակ է և իր մեջ ներառում է նաև նույնականացման քարտը, զինվորական գրքույկը` ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը կամ ժամանակավոր վկայականը, մինչեւ 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը, ծննդյան վկայականը, ինչպես նաեւ փախստական ճանաչված, ինչպես նաեւ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը. ապաստան հայցողի համար` ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը:
4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «ուղիղ փոստը» բառերը փոխարինել «ուղիղ փոստային առաքանին» ձևակերպմամբ, քանի որ հիշյալ կետում խոսք է գնում հենց ուղիղ փոստային առաքանու մասին:
5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում «Առաքանու ներդրվածքը» ձեւակերպումը փոխարինել «Ուղիղ փոստային առաքանու» բառերով, քանի որ նշված դրույթը վերաբերում է ուղիղ փոստային առաքանուն:
6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «փոստային գործունեության տեսակ» ձեւակերպումը փոխարինել փոստային կապի գործունեության տեսակ» ձևակերպմամբ:
7. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում հիշատակվող օրենքի վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
8. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածով արդեն իսկ հստակ սահմանված է լիազորագրի հիման վրա հասցեատիրոջ անունից վերջինիս առաքանին ստանալու հարաբերություննները, ինչպես նաև նշված է լիազորագիրը հաստատելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը:
9.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով նախատեսված «կանոնակարգ» հասկացության սահմանումից հանել «ինչպես նաև փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերով սահմանված պահանջներ.» ձևակերպումը՝ հստակեցնելով հասկացության բովանդակությունը:
10. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետում «փոստային օպերատոր» ձեւակերպումը փոխարինել «փոստային կապի օպերատոր» ձեւակերպմամբ:
11.Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետում և Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 6.2-րդ հոդվածում «փոստային գաղտնիություն» ձևակերպումը փոխարինել «փոստային կապի գաղտնիություն» ձեւակերպմամբ:
12. Առաջարկում ենք Նախագծում պահպանել դասական թվականների գրության ձեւը՝ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «3.3» ձևակերպումը փոխարինելով «3.3-րդ» ձևակերպմամբ, Նախագծի 2-րդ հոդվածում կիրառված «1» ձեւակերպումը փոխարինելելով «3.1-ին» ձևակերպմամբ, Նախագծի 9-րդ հոդվածում նշված «181-րդ» ձեւակերպումը փոխարինելով «181 -ին» ձեւակերպմամբ:
13. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր՝ 3.2-րդ եւ 3.3-րդ հոդվածների վերնագրում հոդվածների համարները հոդվածների վերնագրերից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված պահանջը:
14. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածով Օրենքի 182-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասում «ծառայությունների» բառից հետո լրացնել «մատուցման» բառը՝ հիմք ընդունելով Օրենքի 181-ին եւ 182-րդ հոդվածներում կիրառվող հասկացությունները:
15. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի վերնագիրն հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 7-րդ հոդվածում «Փաստաթղթերի հատուկ» բառերը փոխարինել «Հատուկ» բառով, քանի որ նշված օրենքում «փաստաթղթի հատուկ առաքում» եզրույթի փոխարեն կիրառվում է վերջինիս կրճատ տարբերակը, այն է՝ «հատուկ առաքում» ձևակերպումը:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ