ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

     Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մաuին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-521-27.02.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.       
          I. «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝         
          1. 3-րդ հոդվածի վերնագրում՝ «7-րդ» բառից հետո լրացնել «և 8-րդ մասերով՝» բառերը, ավելացնելով նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ՝         
          «8․ Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված oրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։»:          
          2. 5-րդ հոդվածի վերնագիրը հանել:    
          II. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մաuին օրենքի նախագիծ՝ 
          1. 1-ին հոդվածի՝    
          ա) վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝     
          «Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել նոր 110.6-րդ հոդվածով.»        
          բ) 1-ին մասում՝ «պայմանների խախտումն արձանագրելիս առաջացնում են» բառերի փոխարեն լրացնել «պայմանների խախտումն առաջացնում է՝» բառերը,      
          գ) 2-րդ մասում՝ նշված «խախտման դեպքում առաջացնում են» բառերի փոխարեն լրացնել «խախտումն առաջացնում է՝» բառերը:
          2. 2-րդ հոդվածում առաջարկում ենք շտկել վրիպակը՝ «2382-րդ» բառի փոխարեն նշել «2382-րդ» բառը, իսկ «110.4-րդ» բառի փոխարեն լրացնել «110.6-րդ» բառը:

 
Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ