1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) վարչական մարմիններ`
ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար.
դ) պետական այլ մարմիններ, որոնց օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն.
2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:»:
2. Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի փոփոխվող 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առոչինչ է:»:
3.Նախագծի 3-րդ հոդվածով օրենքի փոփոխվող 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «1-ին մասի «բ» և «գ» կետերում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով» բառերով, իսկ 95-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում՝ «1-ին մասի «դ» կետում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում» բառերով: