ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

    Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-546-31.03.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                        
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝        
Օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք) լրացնել» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում Օրենքին հղում այլևս չի կատարվում, ինչպես նաև նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 20-րդ հոդվածում լրացվող 11-րդ մասում «կողմից» բառից հետո առաջարկում ենք լրացնել «այն ստանալու պահից» բառերը՝ իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով:
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝    
Օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում օրենքին հղում այլևս չի կատարվում, ինչպես նաև 1-ին հոդվածում և 1-ին հոդվածով լրացվող 8.2-րդ մասում նշված «8.1.-րդ» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «8.1-ին» ձևակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձևն ապահովելու նպատակով, իսկ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրեքի 15-րդ հոդվածում լրացվող 8.4-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «այն ստանալու պահից» բառերը՝ իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով:    
«Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

Հարգանքով՝                      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ