ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-526-06.03.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Քննարկվող նորմում կիրառվում են «նախադպրոցական կրթության հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական ծրագրեր», մինչդեռ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ կետերով սահմանված հասկացություններում կիրառվում են «կրթական ծրագիր» բառերը: Հետեւաբար առաջարկում ենք քննարկվող նորմում առկա առաջին «կրթության» բառը հանել և շարադրել «ծրագրերից» բառից առաջ՝ համապատասխան հոլովաձևով:
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետից հետո լրացնել նոր՝ 6-րդ կետ, հետևյալ բովանդակությամբ.
«6. 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:»
Առաջարկը պայմանավորված է Նախագծի 14-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունների հետ. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած է ճանաչվում, ինչպես նաև նոր խմբագրությամբ է շարադրվում 28-րդ հոդվածի 4-րդ մասը: Արդյունքում օրենքից դուրս է գալիս «ֆինանսավորման բարձրացված չափաքանակ» հասկացությունը:
3. Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի՝
1) 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջին:
Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրվում են կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին:»:
2) Հիմք ընդունելով գործող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի պահանջն առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 2-րդ կետում «Երեխայի» բառը փոխարինել «Նախադպրոցական» բառով:
3) Հավի առնելով, որ Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 9-րդ հոդվածը, որը կարգավորում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և դրա արդյունքում եզրակացության տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման և կրթության կազմակերպման նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները և տրամադրում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացություն:»:
Նշված կարգավորմամբ պարզ կդառնա, թե որ մարմինն է տալիս երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացություն:
4. Նախագծի 8-րդ հոդվածում առաջարկում ենք «խնամքի» բառից հետո լրացնել ստորակետ՝ Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կապակցված միտքը պահպանելու նպատակով:
5. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ կետով Օրենքի 19-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ մասի 2-րդ կետի ձևակերպման մեջ անհարկի կրկնություններից խուսափելու համար առաջարկում ենք հիշյալ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են հանդիսանում Կառավարության որոշմամբ հաստատված պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»:
6. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածում «20-րդ» բառերից առաջ լրացնել «Օրենքի» բառը:
7. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենքի 28-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասում առկա «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
8. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հասկացությունը՝ առաջարկում ենք նշված հոդվածում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացնել «նորմատիվ» բառը:
9. Անհրաժեշտ է Նախագծի դրույթների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերին:
Ըստ այդմ՝ նախագծում մասերով համարակալումը, որոնք համարակալված են «.» կետադրական նշաններով առաջարկում ենք փոխարինել «)» նշաններով:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝
1) «(այսուհետ՝ Օրենք)՝» բառերը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի նախագծում այլևս հղում չի կատարվում:
2) «2-ին» բառերը փոխարինել «2-րդ» բառերով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ