ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-069-14.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 1 |
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 3. Հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են. 1) վարչական մարմիններ` ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ. գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. դ) պետական այլ մարմիններ, որոնց օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն. 2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:»: |
|
2 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 2 |
Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի փոփոխվող 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առոչինչ է:»: |
|
|
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 3 |
Նախագծի 3-րդ հոդվածով օրենքի փոփոխվող 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «1-ին մասի «բ» և «գ» կետերում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով» բառերով, իսկ 95-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում՝ «1-ին մասի «դ» կետում» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում» բառերով: |
|