ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-597-26.05.2023-ՏՀ-011/0) օրենքների  նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

1․ Առաջարկվում է՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1)-ին մասի գ․ աղյուսակի 3-րդ կետով սահմանված  ԱՏԳ ԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ապրանքային ծածկագրերի ակցիզային հարկի դրույքաչափը՝ «900» թիվը փոխարինել համապատասխանաբար՝

«2024 թվականի հունվարի 1-ից՝ 3800 դրամ,

2025 թվականի հունվարի 1-ից՝ 4200 դրամ,

2026 թվականի հունվարի 1-ից՝ 4600 դրամ բառերով։