ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-545-31.03.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
1. Օրենքի նախագծի 1-ին հոդված՝
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) 1-ին կետի ա) ենթակետի «կամ» բառը փոխարինել «և» բառով և բ) ենթակետի «բացահայտողի» բառից հետո «կամ» բառը փոխարինել «և» բառով,»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված իրավադրույթը, այն է՝ «Հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:»:
բ) 4-րդ մասում «պաշտպանություն» բառը փոխարինել «պաշտպանության» բառով, իսկ «պահպանություն» բառը՝ «պահպանության» բառով,
գ) 6-րդ մասում՝ «6) 9-րդ կետում» բառերը հանել, փոխարենը լրացնել նոր 2-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 2. Օրենքի բոլոր հոդվածներում «ՈՒՊՈՎ-ի» բառը փոխարինել «ՈՒՊՈՎ» բառով:»
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:
2. 3-րդ (լրամշակված 4-րդ) հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «վերոնշյալ ժամկետից» բառերի փոխարեն լրացնել «հայտի ներկայացման օրվանից» բառերը:
3. 8-րդ (լրամշակված 9-րդ) հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը համարակալել, 3-րդ մասի շարադրանքը շտկել հետևյալ բովանդակությամբ՝
«լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ»։
4. 11-րդ (լրամշակված 12-րդ) հոդված՝
ա) 1-ին մասում «շարադրել» բառից առաջ լրացնել «1-ին մասի 1-ին պարբերությունը» բառերը,
բ) 3-րդ մասով նախատեսված Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «բառը» բառի փոխարեն լրացնել «(բազմացման)» բառերը» բառերը,
գ) 4-րդ մասի «1-ից 6-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով,
դ) 6-րդ մասում «սույն» բառը գրել մեծատառով, ինչպես նաև «բուսանյութ» և «բազմացվող նյութ» բառերը առաջարկում ենք գրել համապատասխան հոլովաձևերով,
ե) 10-րդ մասում «հիմնականում» բառը գրել մեծատառով:
5. 13-րդ (լրամշակված 14-րդ) հոդվածի 2-րդ և 3-րդ, 14-րդ (լրամշակված 15-րդ) հոդվածի 1-ին մասերում և 16-րդ (լրամշակված 17-րդ ) հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով:
6. 17-րդ (լրամշակված 18-րդ) հոդված՝
ա) 1-ին մասում՝ «ցանկացած» և «յուրաքանչյուր» բառերը գրել մեծատառերով, «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով,
բ) 2-րդ մասում՝ «հանել պետության բառը» բառերը փոխարինել ««ՈՒՊՈՎ-ի որևէ անդամ պետության» բառերը փոխարինել «որևէ ՈՒՊՈՎ անդամի» բառերով»» բառերով,
գ) 5-րդ և 6-րդ մասերում՝ «ՈՒՊՈՎ-ի» ձևակերպումը փոխարինել «ՈՒՊՈՎ» ձևակերպմամբ,
դ) 6-րդ մասում «յուրաքանչյուր բառը» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր ոք բառերը» բառերով, իսկ «ցանկացած բառով» բառերը փոխարինել «Ցանկացած անձ բառերով» բառերով:
7. 18-րդ (լրամշակված 19-րդ) հոդված՝
ա) 1-ին մասում՝ «շարադրել հետևյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «լրացնել հետևյալ բովանդակությամբ» բառերով,
բ) 2-րդ մասում՝ «խմբագրել» բառը փոխարինել «շարադրել» բառով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ