ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
  

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-556-07.04.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
          I. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում առաջարկում ենք՝ 
          1. լրացնել նոր 1-ին հոդված՝ հետևյալ բովանդակությամբ. 
          «Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «` հող չհանդիսացող» բառերը հանել:»
          Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:
          2. 1-ին (խմբագրված 2-րդ) հոդվածի՝ «28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի.» բառերից առաջ լրացնել «Օրենքի» բառը,
          3. 1-ին (խմբագրված 2-րդ) հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել՝ «այդ թվում՝ հողերի» բառերը, քանի որ ըստ քաղաքացիական օրենսգրքի, անշարժ գույք եզրույթը արդեն իսկ իր մեջ ներառում է հողամասերը և՛ անշարժ գույքի կազմում մատնանշել այդ հողերը ավելորդ է:
          Ուստի առաջարկում ենք՝ 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝         
          «1. առաջին պարբերության «(բացառությամբ հողերի)» բառերը հանել.»:         
          II. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ 3-րդ կետով ներկայացված առաջարկությունը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.          
          «1. առաջին պարբերության «(բացառությամբ հողերի)» բառերը հանել.»,         
          III. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը՝ հաշվի առնելով  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ   3-րդ կետով ներկայացված առաջարկությունը, առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.    
          «1. «(բացառությամբ հողերի)» բառերը հանել.»:      
          IV. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

        
          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ