Հոդված 1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «երկուսից» բառը փոխարինել «երեքից» բառով:
Հոդված 2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից» բառը փոխարինել «երեքից» բառով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-527-07.03.2023-ԳԿ-011/1) ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի մասով առաջարկում եմ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնում՝ Խորհրդում, ինչպես նաև Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացվածության համար շեմը սահմանել 3-ից ոչ պակաս, որը կնպաստի հանրային պաշտոններում կանանց առավել ներգրավվածությանը:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետությունը կհաստատի խտրականության կանխարգելմանն ու կանանց իրավահավասարությանն ուղղված իր միջազգային եւ ներազգային պարտականությունների ուղղությամբ քայլերը:
ՏԵՂԵԿԱՆՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`
«Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից երկուսից:»:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում.
1) հանել «սեռի ներկայացվածությամբ» բառերը,
2) «ժամկետով» բառից հետո լրացնել «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից երկուսից:» նախադասությունը: