ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-570-27.04.2023-ՏՀ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:

Ամփոփաթերթ և նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

 

          Հարգանքով՝                          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ