ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփո-խություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծ, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-388-04.10.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը՝
- Նախագծի 1-ին հոդվածում օրենքի անվանումից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը,
- Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «նոր խմբագրությամբ շարադրվող» բառերը շարադրել «8-րդ հոդվածի» բառերից հետո,
- Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Կառավարության» բառով,
- Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք ամիս» բառերը փոխարինել «վեց ամիս» բառերով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ