ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և  «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-562-14.04.2023,09.06.2023-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                  
           «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝        
          Օրենքի նախագծի 1-ին հոդվածի երկու պարբերություններn առաջարկում ենք միավորել՝ իրավական որոշակիությունն ապահովելու համար, իսկ 2-րդ և 3-րդ հոդվածները միավորել որպես 2-րդ հոդված և լրացնել հետևյալ բովանդակությամբ վերնագրով՝ «Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ»: 
          «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»       
ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:        

         

Հարգանքով՝        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ