ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան, 

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Կ-613-07.06.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                 
          Առաջարկում ենք «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքին հղում կատարելիս նախագծի 1-ին հոդվածում հիշատակել օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը: Այն է՝ նախագծի 1-ին հոդվածում «Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» բառերից հետո լրացնել «2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն» բառերը:

 

Հարգանքով՝                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ