ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (Կ-642-24.07.2023-ՏՀ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկում ենք հետևյալը.
1․Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 16-րդ հոդվածի վերնագրում «սննդամթերքի» բառից հետո լրացնել «նմուշառման և» բառերով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի պահպանման նկատառումից ելնելով։
2․Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն օրենքն ուժի մեջ է» բառերից հետո ավելացնել «մտնում» բառը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 23-րդ հոդվածի դրույթներով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված «իրականացվում» բառը փոխարինել «իրականացվում է» բառերով:
3․Առաջարկում ենք Նախագծով սահմանել Նախագծից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի: Ըստ այդմ՝ Նախագծի 13-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել նոր 3-րդ կետով հետևյալ խմբագրությամբ՝ «3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:»
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ