ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (Պ-608-31.05.2023,08.09.2023-ԱռՀ-011/1) օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
Առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի՝
- Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 7.1-ին հոդվածի`
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հասարակական կարգի պահպանման, ուսումնական և գիտական, պացիենտների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, ինչպես նաև պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում դրանք օգտագործվում են կառավարության սահմանած կարգով:»,
2) 4-րդ մասը` շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված կառավարության սահմանած կարգին համապատասխան:»:
- Նախագծի կարգավորումներով պայմանավորված, առաջարկվում է Նախագծում նախատեսել անցումային դրույթ՝ դրանում նախատեսելով լիազոր մարմնի կողմից ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետները՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի պահանջները:
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «471.» թիվն առաջարկվում է փոխարինել «471» թվով:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ