ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0)/ԼՂ-ից ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՇՄԶ-ից ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ/ նախագծի վերաբերյալ
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0) ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ |
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ՝ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 51-րդ հոդվածի 1-ին մասում <<2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված>> արտահայտությունը։ ՏԱԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ նաև՝ <<2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված>> միջին և ավագ բուժաշխատողների թվի և նրանց վերապատրաստվելու համար պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական գնահատականի մասին։ |
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0) ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ |
Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 51-րդ հոդվածի 2-րդ մասը հանել։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ։ Առաջարկվող <<Առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բուժաշխատողների ՇՄԶ հավաստագիր չունենալու փաստը հիմք չընդունել վերջիններիս նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։>> դրույթն ընդունվելուց հետո, առանց տեսչական մարմնին հանձնարարելու, տեսչական մարմինը պետք է գործի այդ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով։ |
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ |
<<ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> (Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0)ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ |
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ։ Նախագիծն ընդունվելուց հետո մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածը արդյոք իրատեսական ժամանակահատված է նախատեսված՝ ավագ բուժաշխատողների համար 220 կրեդիտ և միջին բուժաշխատողների համար՝ 140 կրեդիտ հավաքելու համար։ |