ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-569-26.04.2023-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացվող նոր՝ 169.32-րդ հոդվածում հոդվածի համարը տեքստից առաջարկվում է բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված կանոնը:
2. Նախագծի 1-ին հոդվածի վերնագրից և 1-ին մասից առաջարկվում է «կուտակում և» բառերը հանել՝ սահմանված կարգավորումը «Նյութական պահուստի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում սահմանված ձևակերպմանը համապատասխանեցնելու նպատակով:
3. Նախագծի ամբողջ տեքստում «բժշկական նշանակության գույք» բառերն առաջարկվում է փոխարինել «բժշկական արտադրատեսակ» բառերով՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող հասկացություններին համապատասխանեցնելու նպատակով։
4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում և 3-րդ մասի 1-ին կետում «ապրանքների գումարի» բառակապակցությունն առաջարկվում է փոխարինել «ապրանքների արժեքի» բառակապակցությամբ՝ ինչպես զուտ մասնագիտական առումով ճիշտ հասկացության սահմանման, այնպես էլ ամբողջ տեքստում նույն հասկացությունը միասնական տեսքով օգտագործելու նկատառումներով:
5. Առաջարկվում է 1-ին հոդվածի 3-րդ մասում «1-ին» թիվը փոխարինել «2-րդ» թվով, հստակեցնելու համար, թե 3-րդ մասով նախատեսված կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ նշված արարքը կատարելը արարքի որերորդ կատարմանն է առնչվում։
6. Նախագծի 3-րդ հոդվածի 6-րդ կետում առաջարկվում է «մաս» բառից առաջ նշել նաև լրացվող մասի համարը, այն է՝ «11-րդ»:
7. Ինկորպորացիայի արդյունքում խնդիրներից խուսափելու նպատակով առաջարկվում է նախագծի 4-րդ հոդվածում «169.8-րդ» թվից» բառերը փոխարինել «169.8-րդ հոդվածներով,» բառերից» բառերով։ Նույն հոդվածում «ավելացնել» բառը առաջարկվում է փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, իսկ «կետով» թվերը և» բառերը առաջարկվում է փոխարինել կետով,» բառով՝ տեխնիկական շտկումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։
8. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկվում է «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։ Նույն հոդվածում «մասով)» թվերը և» բառերը առաջարկվում է փոխարինել «մասով),» բառով՝ տեխնիկական շտկումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։
9. Նախագծի 6-րդ հոդվածում առաջարկվում է «40-45-րդ մասերով,» բառերը փոխարինել «47-րդ մասերով,» բառերով՝ ինկորպորացիայի արդյունքում խնդիրներից խուսափելու նպատակով: Նույն հոդվածում առաջարկվում է «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, իսկ «մասով)» թվերը և» բառերը առաջարկվում է փոխարինել «մասով),» բառով՝ տեխնիկական շտկումներ կատարելու անհրաժեշտությունից ելնելով։
10. Առաջարկվում է նախագծի 7-րդ`
1) հոդվածը վերնագրել «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» վերտառությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի դրույթները։
2) հոդվածը լրացնել նոր 1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։»
Ըստ այդմ առաջարկվում է վերանայել 7-րդ հոդվածի մասերի համարակալումը։
3) հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված Կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։»:
Անցումային դրույթներում նոր 3-րդ մասի սահմանումը վերաբերում է նոր կառավարության որոշման ընդունմանը, որի ընդունման համար նախատեսվել է վեցամսյա ժամկետ՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։
«Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝
1. Նախագծի վերնագրում «լրացումներ» բառից առաջ առաջարկվում է լրացնել «փոփոխություն և» բառերը, քանի որ նախագծում բացի լրացումներից կատարվում է նաև փոփոխություն։
2. Նախագիծը լրացնել նոր 1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ․
«Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «նշանակության գույքի» բառերը փոխարինել «արտադրատեսակի» բառով։»։
Առաջարկությունը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կիրառվող հասկացություններին համապատասխանեցնելու նպատակով։
Հոդվածների համարակալումը վերանայել՝ պայմանավորված առաջարկվող լրացվող հոդվածով։
3. Նախագծի 1-ին հոդվածում (նոր խմբագրված 2-րդ հոդված)՝
«Հոդված 1․ «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերը փոխարինել «Հոդված 2․ Օրենքի» բառերով, իսկ «բառերը» բառը փոխարինել «նախադասությունը» բառով։
4. Նախագծի 2-րդ հոդվածում (նոր խմբագրությամբ 3-րդ հոդված) «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկվում է փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Նյութական պահուստի մասին» օրենքում կիրառված հասկացությունը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդված 1-ին և 2-րդ մասերում սահմանված իրավադրույթները, մասնավորապես՝ «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:
5. Նախագծի 3-րդ (նոր խմբագրությամբ 4-րդ հոդված) հոդվածի համարակալումը վերանայել և շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի դրույթները։
«Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգի գործարկման հաջորդ օրը։
2․Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգը կգործարկվի մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:»։
Էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելու համակարգի գործարկումը նախատեսվել է մինչև 2024 թվականի հունիսի 1-ը՝ հաշվի առնելով համապատասխան էլեկտրոնային համակարգի ներդրման մեծածավալ աշխատանքները։
Հարգանքով՝ /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ