ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Նախագծի 1-ին հոդվածից հանել հետևյալ հատվածը՝ «ազատ տեղաշարժման իրավունքների իրականացման և պաշտպանության, զբոսաշրջային փաթեթի պայմանագրի կնքման, կատարման և դադարման հետ կապված հարաբերությունները»: Սահմանման մեջ թողնել Օրենքի կարգավորման բուն առարկան և զբոսաշրջության ոլորտի գործունեության իրավահարաբերությունները:
- Հոդված 3-ում օգտագործված մի շարք հասկացություններ, այդ թվում ՝ «մեկօրյա այցելու», «սփյուռքահայ զբոսաշրջիկ» հասկացությունները, հետագա կիրառում չունեն, հետևաբար անիմաստ է կիրառումը։
3․ Հոդված 3. կետ 5-ով սահմանված «զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը» արդյոք չպիտի՞ ունենա իրավաբանական անձի կարգավիճակ։ Եթե՝ այո, ներառել սահմանման մեջ:
- Հոդված 3. կետ 34)«զբոսաշրջային գյուղ» հասկացությունը իրավական հիմնավորում չունի. ՀՀ-ում գյուղ վարչական միավոր չի կիրառվում, հետևաբար կիրառումը խոցելի է:
«Զբոսաշրջային գյուղ» հասկացությունը կիրառվում է նաև Հոդված 4-ի, Հոդված 5-ի և Հոդված 6-ի 2-րդ կետերում:
5.Հոդված 3.կետ 35․ «հյուրանոցային տնտեսության օբյեկտ» հասկացությունը որոշակիացնել՝ սահմանել ըստ էության։
- Հոդված 4-ում՝ կառավարության լիազորությունների մեջ, ներառել նոր երկու կետեր՝
ա)«հաստատում է զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարությունը», բ)«հաստատում է զբոսաշրջային կենտրոնի չափանիշներն ու նորմերը, շնորհում է զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակ»:
7.Հոդված 4-ի 2-րդ կետը վերաշարադրել, որոշակիացնել. արդյոք 4-ի 2-րդ կետը լիազոր մարմնի իրավասություն չէ՞:
- Հոդված 5-ում ավելացնել նոր կետ՝
«Վերահսկում է և մշտադիտարկում զբոսաշրջության զարգացման ամենամյա ծրագրերն ու ռազմավարությունը»:
9.Հոդված 5-ի 2-րդ կետը խմբագրել. 2) հաստատում է զբոսաշրջային կենտրոնի համար պահանջվող չափանիշներն ու նորմերը, զարգացման ծրագրերը:
«աշխարհագրական առանձին տարածք» արտահայտությունը փոխարինել «վարչական առանձին տարածք» արտահայտությամբ:
- Հոդված 9-ի 3-րդ կետում, Հոդված 12-ում, Հոդված 14-ի 6-րդ կետում, Հոդված 17-ի 2-րդ կետում, Հոդված 19-ի 2-րդ կետում տեղ գտած կառավարությանը վերագրված լիազորությունները ամփոփել համապատասխան հոդվածի՝ 4-ի մեջ:
- Ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք սուբյեկտների որակավորման գործընթացները բավարար հստակ և որոշակի չեն: