ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Առաքելյան,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը (Կ-659-05.09.2023-ՏՀ-011/1)՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:
Ամփոփաթերթը և նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը չի ներկայացվում, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Հարգանքով՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ