ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված  «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի (Կ-720-23.11.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հոդվածի 1-ին մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում» բառով, քանի որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 1-ին հոդվածը մասերից բաղկացած չէ: Նույն դիտարկումը վերաբերելի է նաև Նախագծերի փաթեթում ներառված  «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներն, «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածներն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Ոստիկանությունում ծառայության մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին,  «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Բարեգործության  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Քաղաքացիական պաշտպանու-թյան ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին։

2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքի 4-րդ հոդվածում «հաշմանդամ» բառը կիրառված է 3-րդ և 4-րդ պարբերություններում՝ առաջարկում ենք հստակ նշել պարբերությունները, որոնցում նախատեսվում է փոփոխություն կատարել՝ հղման հստակությունն ապահովելու նպատակով: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել  
«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված նախագիծը նախատեսում է մեկ փոփոխություն: Սույն առաջարկությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

Առաջարկում ենք «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «բառերը» բառը փոխարինել «բառը» բառով, քանի որ նշված նախագծի 2-րդ հոդվածով միայն «հաշմանդամության» բառն է փոխարինվում:

 Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ