ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Պ-043-30.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1 |
ՀՀ կառավարություն |
Նախագիծ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում «մոլեխաղեր» եզրույթը կիրառվում է միայն 364.1-ին հոդվածում և հաշվի առնելով, որ այն քրեաիրավական եզրույթ չէ, գտնում ենք, որ նպատակահարմար չէ բլանկետային դիսպոզիցիայում սպառիչ սահմանում տալ այնպիսի եզրի, որն ընդհանուր առմամբ իրավունքի այլ ճյուղերի կարգավորման առարկա է: Հատկապես, եթե քննարկվող նորմի գործող շարադրանքը միանգամայն բավարար է հանցակազմի հատկանիշների նույնացման համար՝ օգտագործելով իրավական նորմի մեկնաբանության տառացի կամ քերականական եղանակը: Բացի դրանից, նախագծի հիմքում դրված տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում անխուսափելիորեն անհրաժեշտություն կառաջանա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում սահմանել մի շարք գործածվող եզրույթների օրենսդրական հասկացությունները, ինչը կնպաստի քրեական օրենսդրության արհեստական և չհիմնավորված ուռճացմանը: Այդ առումով ընդունելի չէ նախագծի հիմքում դրված մոտեցումը: Հարկ է նկատի ունենալ նաև, որ «մոլեխաղ» եզրույթի օրենսդրական հասկացությունը բացակայում է նաև Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի 1-ին հոդվածում, որտեղ նշված է քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների բովանդակությունը: Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: |
|