ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի (Կ-754-26.12.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ամբողջ տեքստում առաջարկում ենք  «Հայաստանի Հանրապետության պետական կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» ձեւակերպումը փոխարինել «կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին» ձևակերպմամբ՝ համապատասխան հոլովաձևերով՝ հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կիրառված հասկացությունը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում սահմանված իրավադրույթներից, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

         

          Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ