ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ |
|
|
ՋԵՄՄԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հեղինակ` ՀՀ կառավարություն Կ-015-05.06.2017-ԱՍ-011/0 Հոդված 47. Կուտակային հատկացումների հատուցումը տեղեկատվության փոխանակումը և վերահսկողությունը
2. Հատուցման դեպքի առկայության փաստը բացահայտելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակիցների ռեեստրը վարողն այդ մասին (ներառյալ` սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված տարբերության չափի) Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ հրամանով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարման ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին և երաշխիքային ֆոնդին»:
7. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի միջև տեղեկությունների փոխանակման կարգը և պայմանները «սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորվախ մարմնի և կենտրոնական բանկի համատեղ հրամանով»:
|
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերում առկա անհամապատասխանությունը վերացնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարման ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնին բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմին բառով:
Առաջարկում ենք համապատասխանեցնել նաև այլ հոդվածում առկա վերը նշված անհամապատասխանությունները: |
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՌԱՋԱՐԿԸ |
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է |
|
|