ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-069-14.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 1 |
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ խմբագրվող 3-րդ հոդվածի 2-րդ մասում ավելացնել «պետական» բառը՝ բացառելով բացի պետական մարմիններից այլ մարմինների կամ անձանց կողմից վարչարարության իրականացումը: |
Ընդունվել է: |
2 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Հոդված 2 |
Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի փոփոխվող 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առոչինչ է:»: |
Ընդունվել է: |