ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
  

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-784-27.02.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 Առաջարկում ենք հետևալը՝

  1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» ձևակերպումը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Փախստականների և ապաստանի մասին» օրենքին այլևս հղում չի կատարվում:
  2. Նախագծի 1-ին հոդվածով «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացվող նոր 31.1-ին հոդվածում կիրառվում է «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» ձևակերպումը: Հարկ ենք համարում նշել, որ «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» երկար արտահայտության համար սահմանվել է կիրառելիության կրճատ տարբերակ, այն է. «ժամանակավոր տեղավորման կենտրոն»: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:»: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր 31.1-ին հոդվածում «ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն» բառերը և համապատասխան հոլովվաձևերը փոխարինվել է «ժամանակավոր տեղավորման կենտրոն» բառերով՝ համապատասխան հոլովվաձևերով։
  3. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»:

           Հարգանքով՝    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ