ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-831-23.04.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                

1. Նպատակ ունենալով ընդգծել Կանոնագրքի ոչ պարտադիր բնույթը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող Օրենքի 76.1-ին հոդվածի 1-ին մասում «կանոններ» բառը  փոխարինել «ուղենիշներ» բառով։      

2. Պայմանավորված նախագծի ընդունման անհետաձգելիությամբ, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը» բառերով:

      

Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ