ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի (Կ-815-09.04.2024-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր առաջարկները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը՝

 Նախագծի 1-ին հոդվածի «30-րդ պարբերությունը» բառերը փոխարինել «30-րդ կետը» բառերով, «ավտոտրանսպորտային միջոցի» բառերից առաջ առաջարկում ենք  լրացնել «30)» թիվը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Միաժամանակ առաջարկում ենք նույն հոդվածում «ավտոտրանսպորտային միջոցի  (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առևտուր՝» բառերը շարադրել շեղ և թավ (մգեցված) տառաշարի ձևերով՝ հիմնական օրենքի հասկացությունների ձևակերպումների տրամաբանությունը պահպանելու նպատակով։

Նախագծի 2-րդ հոդվածում առկա տեխնիկական բնույթի սխալն ուղղելու նպատակով՝ առաջարկում ենք «որոշումն» բառը փոխարինել «օրենքն» բառով։

 Հարգանքով՝        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ