ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-804-22.03.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր առաջարկը, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածում՝ օրենքում լրացվող նոր 27.1-ին հոդվածի 1-ին մասում «ստանում է տեղեկատվություն» բառերը փոխարինել «տեղեկատվությունը ստանում» բառերով: Կատարվող փոփոխությունը միտված է հստակեցնելու, որ լիազոր մարմինը տեղեկատվությունը և՛ ստանում է, և՛ վերլուծում է Կառավարության սահմանած կարգով:

 

 Հարգանքով՝                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ