ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-013-01.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-013) |
||||
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագծերի փաթեթ |
Նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների, ինչպես նաև նախագծի նախնական քննարկման ընթացքում հնչեցված բանավոր առաջարկների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակել: |
Ընդունվել է: |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-013.2 ) |
||||
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
Նախագծերի փաթեթում ընդգրկված Կ-013.2-01.06.2017-ՊԻՄԻ-011/0 նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բացակայում է, քանի որ ավելի նպատակահարմար է համապատասխան լիազորությունները լրացնել ՀՀ հողային օրենսգրքի 41-43-րդ հոդվածներում (Պետական լիազորված մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Մարզպետի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Համայնքի ղեկավարի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում): |
Առաջարկը հանվել է; |
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-013.3 ) |
||||
1 |
Պատգամավոր Հրայր Թովմասյան |
Նախագիծ |
Նախագծերի փաթեթում ընդգրկված Կ-013.3-01.06.2017-ՊԻՄԻ-011/0 նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բացակայում է, քանի որ ավելի նպատակահարմար է համապատասխան լիազորությունները լրացնել ՀՀ հողային օրենսգրքի 41-43-րդ հոդվածներում (Պետական լիազորված մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Մարզպետի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Համայնքի ղեկավարի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում): |
Առաջարկը հանվել է: |