ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«ԵրԵՎան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ԵՎ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների
№ |
Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը |
Առաջարկություն (փոփոխություն, լրացում) |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը |
1 |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ հոդվածի 3-րդ մաս, 9-րդ հոդված, 10-րդ հոդված, 13-րդ հոդվածի 1-ին մաս և 28-րդ հոդված |
Նշվածում առաջարկում ենք «հետևյալ բովանդակությամբ» բառերը հանել, |
Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն |
2 |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 8-րդ, 11-րդ, 14-15-րդ հոդվածներ, 22-րդ հոդվածի 1-ին մաս և 24-րդ հոդված |
առաջարկում ենք «հետևյալ» բառը փոխարինել «նոր» բառով |
Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն |
3 |
ՀՀ կառավարություն |
Նախագծի 17-րդ հոդված |
Հոդվածով առաջարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդհոդվածների 1-ին մասերում «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով: Նպատակը «պարտադիր լիազորություններ» արտահայտությունը և դրա հոլովաձևերը «սեփական լրազորություններ» արտահայտությամբ և դրա հոլովաձևերով փոխարինելն է: Այս համատեքստում նշված ցանկից պետք է բացառություն կազմի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «պարտադիր» բառը, քանի որ այս դեպքում խոսքը վերաբերում է պարտադիր նորմերին: |
Ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխություն |
|
ՀՀ կառավարություն |
Նախագծի 30-րդ հոդված |
Քանի որ շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ուղարկվել երկրորդ ընթերցմամբ քննարկման դրված տարբերակը (30-րդ հոդվածի ներառմամբ) և այդ հոդվածը տեխնիկական պատճառներով դուրս էր մնացել առաջին ընթերցման տարբերակից՝ առաջարկվում է 30-րդ հոդվածը վերականգնել: |
Ընդունվել է, առաջարկվող լրացումը կատարվել է |