ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-062-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/1) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
1 |
«Ելք» խմբակցություն |
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս |
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով» բառերը, քանի որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով չեն կարող սահմանվել իրավունքներ և պարտականություններ, դրանք կարող են միայն Օրենսդրի վերապահմամբ իրականացվել: «Օրենքով սահմանաված կարգով» եզրույթն ամբողջությամբ արտահայտում է նպատակը:
|
|
2 |
«Ելք» խմբակցություն |
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս |
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 2-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ` Տեղեկատվությունը պետք է կազմված լինի «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
|
|
3 |
«Ելք» խմբակցություն |
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 2, 1-ին մաս |
Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել 3-րդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ` Անձը կարող է հաղորդակցվել, իրականացնել իր ընթացակարգային (դատավարական) իրավունքներն ու պարտականությունները պաշտոնական էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից ստացել է ծանուցումը:
|
|
4 |
«Ելք» խմբակցություն |
«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-062) ՀՀ օրենքի նախագիծ, հոդված 3 |
Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից
|
|
5 |
Պատգամավոր Արփինե Հովհաննիսյան ՀՀ կառավարություն |
Նախագծերի փաթեթ: |
Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերով օրենքների ուժի մեջ մտնելը երկարաձգել ևս մեկ ամսով: |