ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Կ-065-11.07.2017-ՏՀ-011/0 նախագծի վերաբերյալ
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 158-րդ հոդվածի 35-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
առաջացնում է նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում պաշտոնատար անձին, կազմակերպչին (պատասխանատու անձ):
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ մասով
Սննդամթերքի անվտանգության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հանձնարարականը չկատարելը
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: