ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
Առաջին ընթերցմամբ ընդունված <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի
Կ-065-11.07.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ
Առաջարկության փոփոխության (լրացման) հեղինակը |
Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը |
Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը) |
Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը |
Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի եզրակացությունը) |
ԱԺ պատգամավոր Ս.Բագրատյան |
Օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
առաջացնում է նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում պաշտոնատար անձին, կազմակերպչին (պատասխանատու անձ): |
|
|
ԱԺ պատգամավոր Ս.Բագրատյան |
Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 36-րդ մասով
|
Սննդամթերքի անվտանգության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հանձնարարականը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
|
|
|